Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Թյուր պատկերացումներ էպիլեպսիայի մասին

Թյուր պատկերացումներ էպիլեպսիայի մասին

Էպիլեպսիայի հետ կապված որոշ մոլորություններ հարյուրամյակների պատմություն ունեն, բայց մինչ այժմ էլ շարունակում են մարդկանց միտքը վրդովել: Ստորեւ հիվանդության մասին ամենատարածված 13 թյուր պատկերացնումներն ենք ներկայացնում.

  1. Ցնցումային նոպան էպիլեպսիայի նշան է
    Էպիլեպսիա կարող է ախտորոշվել միայն այն դեպքում, երբ հիվանդի մոտ 24 եւ ավելի ժամ ընդիմիջումով առնվազն երկու, առանց ակնառու պատճառների ցնցումային նոպա է նկատվում: Ակնառու պատճառ կարող են համարվել ալկոհոլի չարաշահումը, անքնությունը կամ նոր դեղամիջոցի փորձարկումը:

  2.  Էպիլեպսիայի կրողները մտավոր հիվանդություն կամ անկայուն ներաշխարհ ունեն
    Էպիլեպսիան հովանոցային եզրույթ է, որն իր մեջ ավելի քան 20 տիպի ֆունկցիոնալ եւ ֆիզիկական` հոգեկանի հետ կապ չունեցող խանգարումներ է պարունակում:

  3.  Էպիլեպտիկ խանգարում ունեցող մարդիկ չեն կարող խելացի լինել
    Էպիլեպսիայով տառապող մարդու մտածելու ունակությունը միայն ցնցումային նոպաների եւ հետցնցումային կարճ շրջանի ընթացքում կամ հակացնցումային դեղամիջոցների ազդեցությամբ կարող է նվազել:

  4. Էպիլեպտիկ խանգարում ունեցող մարդիկ չեն կարող ֆիզիկական կամ մտավոր ծանր աշխատանք կատարել
    Բիզնեսում, կառավարական ոլորտներում, արդարադատության եւ բժշկական համակարգերում աշխատող առաջնարկարգ մասնագետների եւ պրոֆեսիոնալ մարզիկների թվում քիչ չեն այնպիսիները, ովքեր տառապում են էպիլեպսիայով:

  5.  Մոտալուտ նոպան կանխատեսելի է
    Ոչ-ոք չի կարող կանխատեսել, թե երբ նոպա կսկսվի, չնայած ոմանք պնդում են, թե դրա մեկնարկից մի քանի վայրկյան առաջ կանխորոշիչ զգացողություն են ունենում:

  6. Նոպան ցավ է պատճառում
    Ցնցումների ընթացքում հիվանդների մեծ մասը կորցնում է գիտակցությունը եւ ոչ մի ցավ չի զգում: Մի փոքր անց, երբ ուշքի են գալիս, կարող են անհարմարություն կամ մկանային ցավ զգալ, եթե վայր են ընկել կամ եթե կծել են լեզուն (խոշոր ցնցման դեպքում):

  7. Էպիլեպսիան երեխաների մոտ է տարածված
    Հիվանդությունը կարող է ցանկացած տարիքում ի հայտ գալ:

  8. Ցնցումային նոպայի ընթացքում հիվանդը կարող է կուլ տալ լեզուն
    Անհնար է: Վատագույն դեպքում կարող է կծել այն:

  9. Ցնցման ժամանակ հիվանդի բերանի մեջ պետք է ինչ-որ բան դնել
    Երբեք նման բան չանել, քանի որ այդպես կարող եք վնասել նրան: Պարզապես կողքի շրջել եւ հեռու պահել մոտակա իրերից` մինչեւ ցնցումներն ինքնաբերաբար կանցնեն: Նոպայի` մի քանի րոպեից ավել տեւողության դեպքում հարկ է շտապ բժշկական օգնության դիմել:

  10. Էպիլեպսիան արդյունավետ վերահսկման ենթակա չէ
    Էպիլեպտիկ նոպաները նվազեցնելու, վերահսկելու եւ նույնիսկ, որոշ պայմանների առկայության դեպքում, բուժելու տարբեր եղանակներ կան: Հակացնցումային դեղամիջոցների օգնությամբ հնարավոր է նոպաների 70 տոկոսից ավելին վերահսկել: Մնացած 30 տոկոսի պարագայում վիրաբուժական միջամտության հեռանկարն է գործում, չնայած ամեն ինչ կախված է նրանից, թե հիվանդությունն ուղեղի որ հատվածում է սկիզբ առնում:

  11. Էպիլեպսիայով տառապող կանայք չեն կարող կամ չպետք է հղիանան
    Էպիլեպսիան նվազագույն ազդեցություն է գործում պտղի զարգացման վրա: Այդուհանդերձ, հակացնցումային դեղամիջոցները 2-10 տոկոս դեպքերում կարող են ծննդաբերական ռիսկեր առաջացնել:

  12. Էպիլեպսիան ժառանգաբար փոխանցվող հիվանդություն  է
    Էպիլեպսիայի` ծնողից երեխային փոխանցման հավանականություն, իհարկե, կա, բայց բավականին ցածր, քանի որ մեկ գենի հետ կապված խնդիրը հազվադեպ դեպքերում է այս հիվանդության պատճառ դառնում: Այն սովորաբար մի շարք` ցրված գեների դեֆեկտի արդյունք է:

  13. Էպիլեպտիկ հիվանդները չեն կարող նորմալ կյանք վարել
    Հարկավոր է միայն էքստրեմալ իրավիճակներից խուսափել, երբ հավանական նոպան կարող է հիվանդին կամ շրջապատող մարդուն վնաս պատճառել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. novorozhdennyj.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ